Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ

Հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, բոլորիս ընկեր Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է: Ուզում ենք՝ այս օրն ավանդական դառնա Սեյրանին մեր շնորհակալությունը ասելը՝ իր նախաձեռնությամբ ստեղծված «Բրոյի-բրոյի» նախագծով Երևանում տոնախմբություն անցկացնելով, իրեն ծափահարելով: Հուլիսի 27, ժամը 19.00, Անգլիական այգի Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ Advertisements

«Իրիկնային Երևան» Ալ.Աճեմյան

Կատարում են Սեյրան Ավագյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող՝ Սյուզի Մարգարյանը «Իրիկնային Երևան» Ալ.Աճեմյան

Կոմիտասյան երգեր. Սեյրան Ավագյան

1.«Լոռու գութաներգ» -կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) Մենակատար՝ Սեյրան Ավագյան

Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր

Դու ծննդյան օր չունես, որովհետև միշտ եղել ես. երբեք չես ծնվել և երբեք չես մեռնի: Դու նրանց երեխան չես, ում հայր ու մայր ես անվանում: Արկածներով լի այս պայծառ ճամփորդության ժամանակ, որի նպատակն է իրերի էությանը հասու լինելը, Դու նրանց կյանքի ուղեկիցն ես: Ընկերոջ յուրաքանչյուր նվեր երջանկության մաղթանք է, այդ թվում՝ և այս օղակը: Հավերժության…

Մեր անփոխարինելի Սեյրանը

Պատմում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երաժշտության դասավանդող՝ Մարինե Մկրտչյանը Հարազատ մարդկանց կորուստը շատ ծանր եմ տանում, իսկ Սեյրանինը… դեռ մարսել է պետք: Քանի անգամ որոշեցի գրել, ամեն անգամ նույնը՝ սկսում եմ, իսկ մի քանի բառ գրելուց հետո կոկորդս սեղմվում է ու… Սեյրանի մարդկային որակներն ինձանից լավ գիտեք, հաստատ նորություն չեմ ասի: